18.11.2019г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

Կրթության տեսչական մարմնի հանդիպումը Կապանում՝ ՄՄՈւՀ-երի ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

ՀՀ կրթության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում իրականացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ Կապանում՝ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ հանդիպում մարզի նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին նաև Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը և նախնական մասնագիտական ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:

ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և հակիրճ ներկայացրեց Կրթության տեսչական մարմնի գործառույթները, ընթացիկ և առաջիկա անելիքները: Մասնակիցներն անդրադարձան ուսումնական հաստատություններներում առկա խնդիրներին և լսեցին դրանց վերաբերյալ պարզաբանումներ ու լուծման առաջարկություններ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներից։

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.08.2018)
Դիտումներ: 129 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: