06.07.2020г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

Գորիսի պետական քոլեջը եւս մեկ սերունդ ճանապարհեց դեպի կյանքի նոր ուղի

Հունիսի 8-ին Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ ավանդական դարձած «Վերջին զանգ» տոնահանդիսությունը: Միջոցառումը կազմակերպել էին ուսումնակազմակերպական աշխատանքների, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Քրիստինա Ադամյանը և ուսանողական խորհուրդը: 
Ուսանողները նախապես պատրաստել էին միատեսակ զանգեր: 
Այս տարի բեմի զարդարման մեջ նախապատվությունն էր տրվել սև և սպիտակ գույներին:  
Քոլեջում կազմակերպված հրաժեշտի միջոցառման ժամանակ հնչեցին սիրո, նվիրումի և շնորհակալական խոսքեր՝ նվիրված քոլեջի տնօրինությանը, դասախոսներին, կուրսղեկներին, ինչպես նաև քոլեջի ողջ աշխատակազմին: 

Յոթ ավարտական կուրսերի ներկայացուցիչներ հնչեցրին իրենց սրտի ջերմ բարեմաղթանքները: Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով, ինչպես նաև հատուկ հումորային համարով: 
Ցածր կուրսերի ուսանողները իրենց գեղեցիկ պարով շնորհավորեցին շրջանավարտներին: 
Ուսանողները պատրաստել էին յուրօրինակ հուշանվեր, և այն հանձնեցին քոլեջի «Տարեգրության սրահին», որպեսզի հավետ հիշվեն քոլեջի պատմության մեջ: 

Տնօրեն Կարեն Լազարյանը, փոխտնօրեն Անժելա Առաքելյանը և ինֆորմատիկայի դասախոս, կուրսղեկ Օլյա Ղուլյանը շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին շրջանավարտներին: Նրանք հորդորեցին շրջանավարտներին լինել վստահ, չընկճվել դժվարությունների առջև, չվախենալ երազել և հույս հայտնեցին, որ շրջանավարտներից յուրաքանչյուրը կգտնի իր ճանապարհը, որը երջանկություն և հաճույք կպարգևի իրենց և օգտակար կլինի շրջապատող մարդկանց համար:

 



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (15.06.2018)
Դիտումներ: 215 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: