06.07.2020г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

Քոլեջի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողովի

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողովը:

Աշխատաժողովին, Գորիսի պետական քոլեջից մասնակցել է նախնական մասնագիտական ուսումնական գծով փոխտնօրեն, որակի ապահովման աջակից Սերգեյ Ավանեսյանը:

Ողջույնի խոսք հղելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ չափազանց կարևոր է, որ մասնագետներից, մեծահասակներից բացի ուսանողները ևս քննարկեն իրենց խնդիրները և բարձրաձայնեն դրանք: Այդ նպատակն է հետապնդում թե ՈԱԱԿ  «Ուսանողության ձայն» ծրագրի գործունեությունը, թե  այսօրվա աշխատաժողովը:

Ներկաներին ողջույնի խոսք հղեցին ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց ուսանողի գնահատումը, շեշտադրվեց, որ այն պետք է լինի ուսուցանող՝ արձանագրելով ոչ թե մատուցված նյութի  յուրացման մակարդակն ուսանողի կողմից, այլ նրա առաջընթացը մասնագիտական և փոխանցելի կարողությունների և հմտությունների զարգացման  առումով:

«Ուսանողի գնահատման բարելավում՝ գործատուների մասնակցությամբ» թեմայով քննարկման ժամանակ մասնակից գործատուները նշեցին, թե ինչպիսի կարողություններով ու հմտություններով աշխատակիցներ են ուզում: Շեշտադրվեց, որ մասնագիտական գիտելիքներից բացի կարևորում են փոխանցելի հմտությունները՝ վերլուծական միտք, խմբային աշխատանքի ունակություն, պատասխանատվություն,  վերջնաժամկետներում տեղավորվելու կարողություն և այլն: Այնուհետև քննարկվեց, թե ինչպես են բուհերը գործատուների պահանջները ներառում կրթական ծրագրերում, ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ներկայացվեց նաև ՈԱԱԿ-ի մշակած բուհ-գործատու համագործակցության մոդելը և դրա փորձարկման արդյունքները ԵՊԼՀ-ում:

Նշենք, որ հարցը, թե մասնագիտական ուսումնական հաստատություններում  կրթության ընթացքում ուսանողները որքանով են կայանում որպես մասնագետներ, արդյոք ուսումնական հաստատությունները  պատրաստում են ընդհանուր կրթված մարդ, թե մասնագետներ, քննարկվելու է նաև ապրիլի 13-ին քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ:  Իսկ արդեն ապրիլի 16-17-ին կկայանա «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով համաժողովը, որտեղ աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրը կքննարկեն բուհերի ու քոլեջների ներկայացուցիչները, կրթության որակի ապահովման տեղացի ու միջազգային մասնագետները:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (14.06.2018)
Դիտումներ: 160 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: