06.07.2020г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

Գորիսի անտառատնտեսության կողմից կազմակերպվեց ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն ունեցան ԳՊՔ-ի դասախոսները և ուսանողները

 

ՀՀ բնապահպանության նախարարությունն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2018 թվականի ապրիլի 11-ից  կազմակերպեց ծառատունկ Հայաստանի  գրեթե բոլոր մարզերում: Համահայկական ծառատունկի շրջանակներում Գորիսում նույնպես ծառատունկ իրականացվեց, որը կազմակերպեց Գորիսի անտառատնտեսության տնօրեն Արմեն Իշխանյանը: Ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան Գորիսի պետական քոլեջի  դասախոսները և ուսանողները՝ տնօրեն Կարեն Լազարյանի գլխավորությամբ: Ի դեպ, քոլեջն երկրորդ անգամ է, ինչ համագործակցում է Գորիսի անտառատնտեսության տնօրենության հետ և բարեգործական սկզբունքով աջակցում է ծառատունկին: Նման բարեգործական ծառայությունները  նպատակ ունեն նպաստավոր պայմաներ ստեղծել միջավայրի բարելավման համար, ինչպես նաև ավելացնելու կանաչ տարածքներն ու գեղեցկացնելու մեր հայրենի երկիրը:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (14.06.2018)
Դիտումներ: 162 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: