06.07.2020г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության գնումների համակարգողի թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար:

Աշխատանքային պարտականությունները. 

քոլեջի գնումների պլանի մշակում՝ համաձայն օրենսդրության,
գնման առարկաների շուկաների ուսումնասիրություն և վերլուծություն,
գնումների գործընթացի կազմակերպում օրենքի պահանջներին համապատասխան,
հրավերների համար հայտերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
մասնակցություն գնումների մրցույթների կազմակերպմանը,
մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների վարում,
պայմանագրերի պատրաստում, պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,
անհրաժեշտ հաշվետվությունների կազմում:
Գիտելիքները և հմտությունները. 

բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտում 
մասնագիտական աշխատանքային փորձը կհամարվի առավելություն,
ՀՀ-ում գործող Գնումների օրենսդրության իմացություն,
համակարգչային գիտելիքներ. MS Office փաթեթի Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն, այլ ծրագրերի իմացությունը առավելություն է,
տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
hաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ, գերազանց վերլուծական ունակություններ և խնդիրների լուծման հմտություններ,
լեզուների իմացությունն առավելություն է։ 
Մինչև 2018թ. ապրիլի 27-ը ուղարկե՛ք ձեր ռեզյումեն հայերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով`gorisstatecollege@mail.ru:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (0284) 2 01 85, (098) 10 10 96 հեռախոսահամարներով:



Աղբյուրը: http://ru-goriscollege.do.am
Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (14.06.2018)
Դիտումներ: 168 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: