06.07.2020г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ

 

Ապրիլի 9-ին, Գորիսի պետական քոլեջում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից կազմակերպվել էր դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի վերաբերյալ: Դասընթացը վարում էր կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մասնագետ Հայկ Ստեփանյանը: Դասընթացին մասնակցում էին` ԳՊՔ-ի տնօրեն Կարեն Լազարյանը, կադրերի տեսուչ Հակոբ Օրդյանը, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի համակարգչային օպերատոր  Գարեգին Ադունցը, Կապանի պետական բժշկական քոլեջի ուսումնական մասի քարտուղար Լաուրա Նավասարդյանը, Կապանի արվեստի պետական քոլեջի համակարգչային օպերատոր  Ռուզաննա Արշակյանը, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի լաբորանտ Շուշանիկ Հովսեփյանը, Սիսիանի պետական քոլեջի համակարգչային օպերատոր Սոֆյա Համբարձումովան, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի գորածավար-օպերատոր Աննա Նազարյանը և Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս, օպերատոր Մարիամ  Համբարձումյանը: Դասընթացը  կոչված է ապահովելու մասնագիտական կրթության ոլորտում տեղեկատվական հոսքերի միասնականությունը: Այն բաղկացած է երկու մասից՝ մուտքագրում և հարցում արդեն իսկ մուտքագրված տվյալների բազայից: 

Ծրագիրը հնարավորություն կստեղծի տեղադրված տվյալների հիման վրա իրականացնել հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվող հետազոտողներին և շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին լայն և բազմաշերտ տեղեկատվություն տրամաադրելու ուղղությամբ։



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (13.06.2018)
Դիտումներ: 180 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: