20.04.2021г., Вторник
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

Չորրորդ օրն է, ինչ քոլեջում սկսվել են հավատարմագրման շրջանակներում խմբային աշխատանքները:

Հայաստանում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության  կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոն» հիմնադրամը:

Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել  ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կըրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը: Հավատարմագրում շնորհվում է որոշակի ժամկետով, հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Հավատարմագրումն ենթադրում է, որ հաստատությունը պահպանում է այն չափանիշները, որոնք հնարավորություն են տալիս շրջանավարտներին ձեռք բերել անհրաժեշտ որակավորում մասնագիտական ոլորտում առաջընթաց ունենալու կամ կրթությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու համար:

Քոլեջի հավատարմագրման աշխատանքների, ինչպես նաև հաստատության ինստիտուցիոնալ  կարողությունների ինքնավերլուծության համար ստեղծվել է հանձնաժողով, որում ներառվել են որակի ապահովման աջակիցներ Սերգեյ Ավանեսյանն ու Դավիթ Ջուլհակյանը, շարունակական կրթության, կարիերայի և արտաքին կապերի բաժնի մասնագետ Մարինե Մաթևոսյանը, ինչպես նաև հավատարմագրման ինքնավերլուծության խմբերի ղեկավարներ, քոլեջի տնօրեն՝ Կարեն Լազարյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Անժելա Առաքելյանը, վարչատնտեսական գծով փոխտնօրեն Դավիթ Կոստանդյանը, կադրերի բաժնի պատասխանատու Հակոբ Օրդյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների, լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինա Ադամյանը, դասախոսներ՝ Օլյա Ղուլյանը, Օլյա Ալեքսանյանը, Աննա Ալեքսանյանը, Լիաննա Գևորգյանը և  Բելա Վարդանյանը:

Հավատարմագրման ինքնավերլուծության խմբերի ղեկավարները խմբերում ներառված դասախոսների և ուսանողների հետ միասին, ըստ նախորոք կազմված ժամանակացույցի՝ ամսվա ընթացքում 2 անգամ պետք է ներկայացնեն խմբի կատարծ աշխատանքները: Այս շաբաթ քննարկվեցին «Հասարակական պատասխանատվություն», «Ուսանողներ», «Արտաքին կապեր և միջազգայնացում», «Հետազոտություն և զարգացում» չափանիշների համար պատասխանատու խմբերի կատարած աշխատանքները:  Խմբային քննարկումների ժամանակ ծնվում են նոր գաղափարներ և առաջարկություններ, որոնք հետագայում կավելացվեն ինքնավերլուծությունների մեջ:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (13.06.2018)
Դիտումներ: 230 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: