28.09.2020г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

«Բաց դռների օրեր» Գորիսի պետական քոլեջում

Մարտի 26-ից ապրիլի 30-ը Գորիսի պետական քոլեջը հայտարարում է «Բաց դռների օրեր», որի շրջանակներում քոլեջն իր հյուրընկալ դռները կբացի հիմնական և ավագ դպրոցների աշակերտների, ինչպես նաև նրանց ծնողների և ուսուցիչների համար:

«Բաց դռների օրեր»-ի շրջանակներում բոլորին հնարավորություն կտրվի շրջել քոլեջի տարածքում, հանդիպել տնօրինության, դասախոսական կազմի հետ, ծանոթանալ մասնագիտություններին, դրանցում դասավանդվող առարկաների ցանկին, այցելել համակարգչային լսարաններ, փայտամշակման արհեստանոց, ուսումնական խոհանոց, վարսավիրանոց, գրադարան և սպորտային դահլիճ:

Ապագա դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ ընդունելության կարգին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, ինչպես նաև կարող են նախնական հայտագրվել՝ ընտրելով մասնագիտություն:

Քոլեջի որակի ապահովման, շարունակական կրթության, կարիերայի և արտաքին կապերի բաժնի մասնագետները, ուսումնական գծով փոխտնօրենները, դասախոսները, վարչական անձնակազմը կպատասխանեն աշակերտների, ապագա դիմորդների, նրանց ծնողների և ուսուցիչների հուզող հարցերին:

 

Գորիսի պետական քոլեջ այցելելու կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (099) 66 99 55, (098) 44 24 88 հեռախոսահամարներով կամ գրել մեզ.



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (12.06.2018)
Դիտումներ: 184 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: