13.06.2021г., Воскресенье
Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ

Լեւոն Մկրտչյանը հանդիպել է ՄԿՈւ հաստատությունների տնօրենների հետ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ նախնական/արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր` վերհանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաեւ մատնանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: Նախարարի խոսքով` ներկայումս ՄԿՈՒ ոլորտում առկա է կրթության որակի խնդիր, հետեւաբար աշխատանքների մեթոդոլոգիան եւ ոճը փոխելու անհրաժեշտություն է առաջացել: ՙՆախ`մարզային ուսումնական հաստատությունները պարտադիր պետք է սպասարկեն տվյալ մարզի կարիքները, քանի որ, ի վերջո, այս ոլորտի հիմնական առաքելությունն աշխատաշուկայի պահանջների ապահովումն է: Իհարկե, ՄԿՈՒ ոլորտը դուրս է եկել ճգնաժամից,սակայն այսօր խնդիր է` շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում իր մասնագիտությամբ եւ քանիսը` գնում դեպի բուհական համակարգ: Ներկայումս մեր երկրի կրթական համակարգն արմատական փոփոխությունների շեմին է` պետք է նորից վերականգնել ինժեներատեխնիկական, բնական գիտությունները, որոնց կարիքն այսօր ունի Հայաստանը: Բացի այդ, ուսումնարանները պետք է սերտորեն կապել μիզնեսի, ձեռնարկատիրական համակարգի հետ: Հետեւաμար, պետք է լրջությամբ վերանայել տարվող քաղաքականությունը եւ առաջարկել կենսունակ մոդելներ: Այս հարցում մենք ունենք հսկայական աջակցություն ԵՄ-ից, գյուղատնտեսական, ինժեներատեխնիկական, արվեստի μնագավառում եւս առկա է մեծ ներդրումների հնարավորություն՚,- նշել է նախարարը` իր խոսքում անդրադառնալով որակյալ դասախոսական կազմի, դիմոր դների համար գրավչության μարձրացման եւ պետպատվերի ձեւավորման խնդիրներին: ՙՊետությունը μացառում է անորակ կրթության ֆինանսավորումը, եւ այս ուղղությամμ եւս քաղաքականությունն ամբողջովին վերանայվելու է: Բացի այդ, քոլեջը պարտավոր է հավատարիմ մնալ իր առաքելությանը եւ կրթությունը կազմակերպել այն մասնագիտությունների գծով, որոնց ուսուցման համար էլ կոչված է՚,- նշել է նախարարը` ներկաներին տեղեկացնելով, որ ՙԲարձրագույն կրթության մասին՚ օրենքի նոր նախագծով նախատեսվում է նախաμակալավրիատի ներմուծում, որը ՄԿՈՒ հաստատություններին հնարավորություն կտա իրականացնել μարձրագույն կրթության տարրեր:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, իր հերթին ներկայացնելով ոլորտում առկա մի շարք խնդիրներ, նշել է, որ դրանց լուծումը ենթադրում է համալիր մոտեցում` միասնական տեղեկատվական համակարգի, ուսհաստատությունների նյութատեխնիկական μազայի լիարժեք օգտագործման, ուսանողների հաճախելիության, հաստիքացուցակի, արտաբյուջեի եւ այլ հարցերի համատեքստում: ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղμալյանը, ներկայացնելով ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, անդրադարձ է կատարել 2018-22 թթ. μարեփոխումների ծրագրին, որի նպատակն է առավել թիրախային դարձնել ՄԿՈՒ համակարգի քաղաքականությունը` այն համադրելի դարձնելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերին: Հանդիպման ընթացքում ուսհաստատությունների տնօրենները մի շարք հարցեր են ուղղել ոլորտի պատասխանատուներին, որոնք, մասնավորապես, վերաμերել են հեռավոր եւ սահմանամերձ համայնքների, գյուղատնտեսական մասնագիտությունների, դիմորդների հոսքի, անհրաժեշտ նյութատեխնիկական μազայի ապահովման, առցանց ուսուցման եւ այլ խնդիրների:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: ЕЩЕ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (12.06.2018)
Դիտումներ: 283 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: