Գլխավոր էջ » Հոդվածներ » ЕЩЕ |
«Ի՞նչ մասնագիտություն ընտրել» հարցրադրումն անխուսափելի է, որի պատասխանը փնտրում է յուրաքանչյուր մարդ իր տարիքային կամ սոցիալական զարգացման ինչ-որ մի փուլում: Հարցի լուծումը շատ կարևոր է ոչ միայն իր` անձի, այլև, ընդհանուր առմամբ, հասարակության համար: Գորիսի պետական քոլեջի մասնագետներն այցելություններ են կատարում հանրակթական դպրոցներ, ավարտական դասարաններին պատշաճ կերպով ներկայացնում են քոլեջի մասնագիտությունները, ընդունվելու կարգը: Այսօր քոլեջի դասախոսներն այցելել էին Գորիսի քաղաքի բոլոր դպրոցները, ինչպես նաև Կոռնիձորի, Տեղի, Քարաշենի, Ակներ, Վերիշենի միջնակարգ դպրոցները, զրուցել աշակերտների հետ, ծանոթացրել մասնագիտություններին և առհասարակ քոլեջի ընդհանուր դրույթներին: Այցի ընթացքում ներկայացվեցին քոլեջում թողարկվող մասնագիտությունները և համապատասխան մասնագիտացումները, ընդունելության կարգը, շարունակական կրթության հնարավորություններն ու առավելությունները: Դասախոսները պատասխանեցին աշակերտների և ուսուցիչների հարցերին: Դպրոցների տնօրենները և ուսուցիչները բարեհամբույր և մեծահոգաբար ընդունեցին և ճանապարհեցին քոլեջի անձնակազմին: Շնորհակալ ենք տվյալ ուսումնական հաստատությունների տնօրեններին բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերելու համար: Աղբյուրը: http://ru.goriscollege.com | |
Դիտումներ: 217 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |