15.08.2020г., Суббота
Գլխավոր էջ » Հոդվածներ » КУРСЫ

Քոլեջի աշխատակիցները մասնակցում են «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով դասընթացին

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է հերթական երկփուլ վերապատրաստումը «Որակի ապահովման համակարգերի մշակում  և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով։

Դասընթացին մասնակցում են Գորիսի պետական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, լեզվահասարակագիտական ամբիոնի վարիչ Դավիթ Ջուլհակյանը, մի շարք քոլեջների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, որակի ապահովման պատասխանատուներ։

 

Վերապատրաստման նպատակն է նպաստել քոլեջներում որակի ապահովման ներքին համակարգի ներդրմանը և զարգացմանը, նախապատրաստել քոլեջները ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։

Դասընթացի շրջանակներում մանրակրկիտ կներկայացվեն հետևյալ թեմաները․

Կրթության որակի ապահովման համակարգի ներդրում։ Որակի ապահովման մեխանիզմների և գործիքակազմի ստեղծում:
Ինստիտուցիոնալ հավատարմագրում։ Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն։
Դասընթացը վարում են ՈԱԱԿ մասնագետները։



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: КУРСЫ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (11.06.2018)
Դիտումներ: 211 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: