18.11.2019г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

Արդիական մասնագիտություն. «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությունը Գորիսի պետական քոլեջում իրականացվում է միջնակարգ (12-ամյա) կրթության հիմքով, 1  տարի տևողությամբ, առկա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքներով:

Քոլեջում «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությունը գործում է 2005 թվականից, և այս ընթացքում թողարկել է 130-ից ավելի շրջանավարտներ:

Վարսահարդարը նախապատրաստում է մազերը կտրման և հարդարման (մերսում գլխամաշկը և լվանում մազերը): Կատարում է մազերի հարդարում, ներկում, գանգրացում և ուղղում: Կատարում է բարդ և հանդիսավոր սանրվածքների ձևավորում, կտրվածքերի և սանրվածքների մոդելավորում:  Տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն:

«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»  մասնագիտության շրջանավարտը ստանում է «վարսահարդար»-ի որակավորում:

Ուսուցման ընթացքում իրականացվում են մի շարք պրակտիկաներ, որոնք անց են կացվում «Լուսինե» գեղեցկության  սրահում:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (07.08.2018)
Դիտումներ: 117 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: