15.11.2019г., Пятница
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

Գորիսի պետական քոլեջը ՆՈւՀ-երի համար պատրաստում է հմուտ դաստիարակներ

Ուրախալի փաստ է, որ այսօր կա մի կուռ  համակարգ, որի միջոցով պատրաստվում են հմուտ դաստիարակներ, մանկավարժներ, ովքեր կկարողանան աշխատել տարբեր նախակրթական հաստատություններում, որտեղ պատրաստված մասնագետներն իրենց պատրաստակամության շնորհիվ մանուկներին կտան ճիշտ դաստիարակություն:

Նման առաքելության իրագործմանը նպաստում է Գորիսի պետական քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունը, որի ընդունելությունը կատարվում է միջնակարգ (12-ամյա) կրթության հիմքով, վճարովի և անվճար հիմունքներով, 2 տարի ուսուցման տևողությամբ:

Ուսումնական պլանը հագեցած է պրակտիկաներով, որոնք ուսանողներն անց են կացնում Գորիսի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ միջին մասնագիտական կրթությամբ «Դաստիարակ՝ նախադպրոցական տարիքի երեխաների» որակավորմամբ:

Միջին մասնագիտական կրթության «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

դասավանդողներ`նախադպրոցական կրթության,
դաստիարակ` նախադպրոցական հիմնարկության,
ուսուցիչ` նախադպրոցական հիմնարկության,
դաստիարակ` մանկապարտեզի,
դաստիարակ` մանկամսուրի:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (07.08.2018)
Դիտումներ: 113 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: