18.11.2019г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

«Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Դեղագործություն». մասնագիտություններ, որոնք պահանջված են Գորիսում

Գորիսի պետական քոլեջն ունի «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն» մասնագիտությունները, որտեղ կարող են ուսանել ինչպես 9-ամյա (հիմնական ընդհանուր կրթությամբ) կրթության հիմքով, այնպես էլ 12-ամյա (միջնակարգ (լրիվ) կրթությամբ):

Միջին մասնագիտական կրթության «Քույրական գործ» մասնագիտության «բուժքույր/ բուժեղբայր» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա ձևով, հիմնական (9-ամյա) կրթությամբ 4 տարի և միջնակարգ (12-ամյա) կրթությամբ 3 տարի: 9-ամյա կրթության հիմքով ուսուցումն իրականացվում է անվճար հիմունքով, իսկ 12-ամյա կրթության հիմքով ուսուցումը վճարովի է:

Բուժքույր/բուժեղբայրը տարբեր սեփականության ձևերի առողջապահական, գիտահետազոտական, բնակչության սոցիալական պաշտպանության և բուժծառայությունների հիմնարկներում իրականացնում է առողջության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված գործունեություն: Ապահովում է բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարում, իրականացնում է հիվանդների խնամք:

Մասնագիտության լուսանկարները՝ այստեղ:

Միջին մասնագիտական կրթության «Մանկաբարձական գործ» մասնագիտության «մանկաբարձ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման  առկա ձևով, միջնակարգ (12-ամյա) կրթությամբ, 3 տարի տևողությամբ: Ուսուցումն իրականացվում է  վճարովի հիմունքով:

Մանկաբարձի մասնագիտական պարտականությունն է ցուցաբերել առաջնային և մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն: Կազմակերպում է հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողությունը և խնամքը: Կազմակերպում և իրականացնում է գինեկոլոգիական բուժօգնությունը և ծննդալուծման գործընթացը:

Մասնագիտության լուսանկարները՝ այստեղ:

Միջին մասնագիտական կրթության «Դեղագործություն» մասնագիտության «դեղագործ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման  առկա ձևով, միջնակարգ (12-ամյա) կրթությամբ 3 տարի տևողությամբ: Ուսուցումն իրականացվում է  վճարովի հիմունքով:

Դեղագործը ապահովում է բնակչության համար անվտանգ դեղորայքի պատրաստում, պահպանում և իրացում, դեղագործական կազմակերպություններում դեղերի պատրաստում, դեղերի և դեղատնային ապրանքատեսակների բացթողում, դեղաձևերի պատրաստում և ներդեղատնային վերահսկողության պարտադիր տեսակների անցկացում, գյուղական վայրերում դեղատան կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպում և դեղատնային կազմակերպության ղեկավարում (դեղագետի բացակայության դեպքում), սպառողներին խորհրդատվության անցկացում և իրազեկում:

Մասնագիտության լուսանկարները՝ այստեղ:

Վերոնշյալ մասնագիտությունների ուսումնական պրակտիկաներն անց են կացվում՝
1. «Քույրական գործ» - «Գորիս» բժշկական կենտրոն
2. «Մանկաբարձական գործ» - «Գորիս» բժշկական կենտրոն
3. «Դեղագործություն» - «Թինա ֆարմ» դեղատուն:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (07.08.2018)
Դիտումներ: 119 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: