22.02.2020г., Суббота
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

«Խոհարարական գործ» մասնագիտությունը Գորիսի պետական քոլեջում

«Խոհարարական գործ» մասնագիտությունը ամենաարդիական մասնագիտություններից մեկն է: Քոլեջում մասնագիտությունը ներ է դրվել 2013 թվականին, և այս ընթացքում տվել է 60-ից ավելի շրջանավարտ:

Ստանալով խոհարարի որակավորում՝ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները. 

Հյուրանոցում, ռեստորանում և հանրային սննդի այլ վայրերում, նավերում, գնացքներում և մասնավոր տներում ծրագրում, կազմակերպում, նախապատրաստում և պատրաստում է սնունդ, խմիչքներ և խոհարարական այլ արտադրանքներ:

Խոհարարը շահագործում է խոհանոցի մեխանիկական, ջերմային մշակման, էլեկտրական սարքավորումներն ու պարագաներն ըստ նշանակության, տեղավորում դրանք ըստ արտադրամասերի, կազմում և ներկայացնում է պահանջագիր անհրաժեշտ սննդային ռեսուրսների վերաբերյալ, ներկայացնում է հաշվետվություն ընդունված, օգտագործված և մնացորդ սննդային ռեսուրսների վերաբերյալ, նախապատրաստում է խոհանոցային սարքավորումներն ու պարագաները աշխատանքային գործընթացին, ըստ տեխնոլոգիայի պատրաստում և պահպանում է կիսապատրաստվածքներ, կատարում է սննդամթերքի մեխանիկական և ջերմային մշակում, իրականացնում է կերակրատեսակների ջերմային մշակում, կատարում պատրաստի արտադրանքի համապատասխան ձևավորում և ժամանակին ներկայացնում մատուցողին:

Վերոնշյալ մասնագիտությունը Գորիսի պետական քոլեջում իրականացվում է միջնակարգ (12-ամյա) կրթության հիմքով, 1  տարի տևողությամբ, առկա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքներով, որի ընթացքում կազմակերպվում են մի շարք  պրակտիկաներ: Քոլեջի հովանավորությամբ և վարպետի ուղեկցությամբ ուսանողներն իրենց մասնագիտության մեջ հմտանում են՝ այցելելով քաղաքի լավագույն ռեստորանային համալիրներ, կիսաֆաբրիկատների արտադրամասեր:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (07.08.2018)
Դիտումներ: 108 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: