09.12.2019г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

Գորիսում ամենապահանջված մասնագիտություններից մեկը՝ փայտյա իրեր պատրաստելու վարպետ՝ ատաղձագործ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության «Հյուսն» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման  առկա ձևով,  3 տարի տևողությամբ, հիմնական ընդհանուր կրթությամբ (9-ամյա):

«Ատաղձագործական, մանրահատակագոծական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտությունը Գորիսի պետական քոլեջում գործում է 2012 թվականից:

Ուսանողներն իրենց արտադրական ուսուցումն ու պրակտիկան անց են կացնում ինչպես քոլեջի փայտամշակման արհեստանոցում, այնպես էլ քաղաքի տարբեր փայտամշակման և կահույքագործության արհեստանոցներում՝ ավելի կատարելագործելով հմտությունները, պատրաստելով ուսումնական պլանին և մոդուլային ծրագրին համապատասխան տարաբնույթ իրեր և առարկաներ:

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության «հյուսն» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.

Տանիքի, հատակի պատրաստման աշխատանքների իրականացում
Դռների և պատուհանների պատրաստման աշխատանքների իրականացում
Կլոր անտառանյութերի պատրաստման, տեսակավորման, չափման, հաշվառման, մակնիշավորման աշխատանքների իրականացում
Սղոցանյութերի և նախապատրաստվածքների պատրաստման, տեսակավորման, չափման, հաշվառման, մակնիշավորման աշխատանքների իրականացում
Կենցաղային փայտե շինվածքների և շինվածքամասերի, տարբեր իրերի պատրաստման աշխատանքների իրականացում,
Շնարարական տարբեր փայտե շինվածքների և շինվածքամասերի պատրաստման աշխատանքների իրականացում, 
Փայտե շինվածքների և շինվածքամասերի վերանորոգման աշխատանքների իրականացում։
Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքների մասին մանրամասն ինֆորմացիա, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության ընդհանուր բնութագիրը
«Ատաղձագործական աշխատանքներ» մասնագիտության արտադրական ուսուցումը Գորիս քաղաքի փայտամշակման արդիական արհեստանոցներից մեկում:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (07.08.2018)
Դիտումներ: 131 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: