06.07.2020г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

Գորիսի պետական քոլեջի «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողները պատրաստեցին «Չամիչով փլավ» ուտեստը

Գորիսի պետական քոլեջի «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների մոտ օր օրի աճ է նկատվում: Ամեն շաբաթ նրանք փորձում են յուրահատուկ  ճաշատեսակներ, աղցաններ  պաստատրել: Ապրիլի 13-ին   թեմատիկ պլանի պահանջագիր հաշվետվության չափաքանակներին և չափաբաժիններին համապատասխան պատրաստեցին հայկական ավանդական  բրնձով, չամիչով և չրերով փլավ ուտեստը:

Ստորև ներկայացնում ենք բաղադրատոմսը և պատրաստման եղանակը.
Անրաժեշտ է՝ 4 բաժակ բրինձ,
 400 գ չամիչ, 
100 գ ծիրանի չիր, 
100 գ սալորաչիր, 
50 գ դեղձի չիր,
4-5 ճաշի գդալ յուղ, աղ՝ ըստ ճաշակի:
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը եւս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունագեղ փլավը պատրաստ է:  



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (14.06.2018)
Դիտումներ: 249 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: