15.05.2021г., Суббота
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

Գորիսի պետական քոլեջի դասախոսները մասնագիտական կողմնորոշման շրջանակներում այցելեցին Գորիս քաղաքի դպրոցներ

 

Գորիսի պետական քոլեջի կարևորագույն առաքելություններից մեկը մասնագիտական կողմնորոշումն է: Քոլեջը խորհրդատվական աշխատանքներ է իրականացնում հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման, ոլորտի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկվածության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով: 

Մարտի 21-ին, մասնագիտական կողմնորոշման նպատակով քոլեջի դասախոսներն այցելեցին Գորիս քաղաքի դպրոցներ: Դպրոցների աշակերտներին բաժանվեցին նախապես պատրաստված բուկլետներ, որտեղ մատչելի և հանգամանալից ներկայացված է տեղեկատվություն՝ քոլեջում ներդրված մասնագիտությունների վերաբերյալ, ինչպես նաև հայտարարությունների թերթիկներ:

Դասախոսներն աշակերտներին ներկայացրին քոլեջի մասնագիտությունները, դրանց որակավորումները, այն չափանիշները, որոնք պետք է հաշվի առնել մասնագիտական ընտրություն կատարելիս.

հետաքրքրություններն ու ցանկությունները

կարողություններն ու հմտությունները, անհատական հոգեբանական առանձնահատկությունները

աշխատաշուկայի պահանջարկը

Մասնագիտական կողմնորոշման գործընթացը դեռ շարունակվում է:

 



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (13.06.2018)
Դիտումներ: 249 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: