15.05.2021г., Суббота
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

2017-2018 ուստարվանից քոլեջում կգործի 9-ամյա կրթության հիմքով «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը

2017-2018 ուստարվանից Գորիսի պետական քոլեջում կգործի 9-ամյա կրթության հիմքով «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունը քոլեջում գործում է 2002 թվականից: Նախկինում տվյալ մասնագիտությամբ ընդունելությունը կատարվում էր միայն 12-ամյա կրթության հիմքով, սակայն այս ուսումնական տարվանից, ստանալով համապատասխան լիցենզիան, հնարավորություն ստացանք ներդնել նաև տվյալ մասնագիտության 9-ամյա կրթությամբ ծրագիրը:

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ընդհանուր բնութագիրը հետևյալն է.

Մասնագետի որակավորումը` համակարգչի տեխնիկ-ծրագրավորող
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ (12-ամյա) և հիմնական ընդհանուր կրթությամբ (9-ամյա)
Կրթության տևողությունը՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 3 տարի, հիմնական ընդհանուր կրթությամբ - 4 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի

 

Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության տասնամյա պատմության ընթացքում, տալով ավելի քան յոթ տասնյակ ուսանող, բարձրակարգ մասնագետներով է ապահովել ՀՀ գիտակրթական, մշակույթային և սոցիալ տնտեսական ոլորտները:

Անցած տարիներին մեր շրջանավարտները հաջողությամբ են հանձնել պետական ավարտական քննությունները և ստացել պետական դիպլոմներ: ՈՒսումնական մասը և ամբիոնը հետևողական կատարում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակական: Այդօրինակ մասնագիտությունը և տարեցտարի դիմորդների քանակ ավելացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաները , որպես տնտեսության գերակա ճյուղ հռչակելը, ամբիոնի համար առաջադրեց մի քանի հարց, որոնց լուծումը հանգեցրեց ուսումնական պրոցեսի վերանայմանը`նպատակ հետապնդելով խորացնել ուսանողների գիտելիքները: Ամբիոնի մշտական ուշադրության կենտրոնում են`

  • Դասախոսական կազմի որակը
  • Նյութատեխնիկական բազայի որակը
  • Ուսումնական ծրագրերի որակը
  • Դաստիարակչական

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժինը իր խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ կարևորություն է տալիս քոլեջի բոլոր տարիների շրջանավարտների հետ գործակցությունը, նրանց ներուժի ճիշտ գործադրումը: Մեր նպատակն է նպաստել աշխատաշուկայում քոլեջի ուսանողների եւ շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների եւ քոլեջի միջեւ կապի ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը: Այդ միությունների ստեղծման միտումներն ուղղված են միայն ի բարօրություն թե` ուսանողների, թե` շրջանավարտների:

Ակնկալում ենք նրանց ակտիվ մասնակցությանն ու առաջարկներին:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (11.06.2018)
Դիտումներ: 238 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: