20.04.2021г., Вторник
Գլխավոր էջ » Հոդվածներ » СПЕЦИАЛЬНОСТИ

«Խոհարարական գործ» մասնագիտության  ուսանողները պաստրաստել են հայկական ավանդական  «Հաճարով և սնկով փլավ» ճաշատեսակը

Այսօր ԳՊՔ-ի «Խոհարարական գործ» մասնագիտության  ուսանողները պաստրաստել են հայկական ավանդական  «Հաճարով և սնկով փլավ» ճաշատեսակը: Վերջինս բավականին տարածված  է  Հայաստանում: «Հաճարով և սնկով փլավ» ճաշատեսակի պատրաստումը նախատեսված է  ուսումնական ծրագրով: Այս ճաշատեսակը ուսանողները  պատրաստեցին ստորև ներկայացված՝ հետևյալ  բաղադրատոմսով.

Բաղադրիչներ.
սունկ շամպինիոն – 1 կգ,
սոխ – 1-2 գլուխ,
հաճար – 2 բաժակ,
աղ, պղպեղ,
կարագ  կամ բուսայուղ
Սունկը  մի քանի  րոպե թողնել աղաջրի մեջ, լվանալ:

Ջրի  մեջ աղ լցնել, խառնել, եփել  սունկը  մինչև պատրաստ լինի: Հանել  ջրից, թողնել հովանա: Հաճարը  մաքրել, լվանալ: Սոխը  օղակ-օղակ  կամ կիսալուսնաձև  կտրատել: 

Կաթսայի մեջ հալեցնել բուսականյուղը /կամ կարագ/, տապակել սոխը մինչև դառնա թափանցիկ։Շամպինիոնները բարակ կտրատել, ավելացնել տապակած սոխի վրա և շարունակել տապակել ևս 5 րոպե։ Այնուհետև ավելացնել սոյայի սոուսը, խառնել, ավելացնել աղ, սև պղպեղ, պատրաստել  ևս 2 րոպե։Ավելացնել հաճարը, խառնել, 2 րոպե անց ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր։ Պակասեցնել կրակը, փակել կաթսայի կափարիչն ու եփել մոտ 20 րոպե։Մատուցելտաքվիճակում։



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: СПЕЦИАЛЬНОСТИ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (11.06.2018)
Դիտումներ: 321 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: