06.07.2020г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » КОНКУРСЫ

Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին․ ԳՊՔ-ի ուսանողուհի Նանե Վանեսյանը Գորիսի թիմի մարզուհիներից է

Հունիսի 10-ին տեղի ունեցավ «GOALS»-ի ամենամյա ազգային մրցաշարը, որտեղ «GOALS»-ի մրցաշարերի հինգ մարզերի հաղթող թիմերը Սյունիքից, Տավուշից, Շիրակից, Վայոց Ձորից և Լոռիից, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան, «Բանանց» և «Երևան Լ.Հ.» թիմերը մրցեցին ազգային չեմպիոնի տիտղոսի համար:

«GOALS»-ի ազգային մրցաշարին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ռիչարդ Միլլսը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:

Գորիսի թիմն արժանացավ ազգային չեմպիոնի գավաթին: Թիմի կազմում հանդես է գալիս քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Նանե Վանեսյանը, իսկ գլխավոր մարզիչը՝ Արմեն Ղազարյանը «Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողուհի Գոհարիկ Ղազարյանի հայրն է:

Ներկայումս «GOALS»-ը Հայաստանում միակ հասարակական կազմակերպությունն է, որը զբաղվում է աղջիկների ֆուտբոլի զարգացմամբ և մասսայականացմամբ՝ ամբողջ Հայաստանի տարածքով։ Կազմակերպության կրթական և մարզական ծրագրերում ընդգրկվում են Հայաստանի տաբեր մարզերի աղջիկներ։



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: КОНКУРСЫ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (18.06.2018)
Դիտումներ: 187 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: