18.11.2019г., Понедельник
Գլխավոր էջ » Հոդվածներ » МЕРОПРИЯТИЯ

Գիտելիքի և դպրության օրը Գորիսի պետական քոլեջում

Վերստին բացվեցին հարազատ կրթօջախի դռները, ու այն դարձյալ իր գիրկն առավ իր դասախոսներին և ուսանողներին, ովքեր նոր ուստարին դիմավորում են նոր հույզերով, հույսերով ու ակնկալիքներով...

Այսօր Գորիսի պետական քոլեջում նշվեց Գիտելիքի և դպրության օրը: Քոլեջում տոնական տրամադրություն էր՝ ներհյուսված հուզմունքի և ուրախության անթաքույց զգացմունքներով:

Միջոցառումը համեմված էր երգ ու պարով, շնորհավորանքի խոսքերով, ասմունքով... Եվ ինչպես միշտ տոնական ուրախության մթնոլորտում կանտեսվեն խնդիրները, կմոռացվեն դժվարությունները, ամառվա ամիսներին իրար կարոտած համակուրսեցիներն ու դասախոսները կոգևորվեն դպրության խորհրդով ու ջերմորեն կժպտան:

 

Տարին կսկսվի բարեմաղթանքներով ու նորոգ երազանքներով: Այսօր շունչ և նոր ընթացք է ստանում ամեն ինչ:

Միջոցառումը եզրափակեց քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, շնորհավորելով բոլորին այս գեղեցիկ օրվա՝ հասուն կյանք մուտք գործելու և իմացության հորիզոններ նվաճելու մի նոր սկզբի կապակցությամբ:

 

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

Կատեգորիա: МЕРОПРИЯТИЯ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (03.09.2018)
Դիտումներ: 123 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: