15.05.2021г., Суббота
Գլխավոր էջ » Հոդվածներ » МЕРОПРИЯТИЯ

Քոլեջում յուրօրինակ կերպով նշվեց մարտի 8-ը

 

Մարտի 7-ին քոլեջում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Կանանց միջազգային օրվան: Շնորհավորական խոսքով միջոցառման մեկնարկը ազդարարեցին ուսանողներ Օլգա Աթանեսյանը, Արա Բաղդասարյանն ու ՈւԽ նախագահ Սմբատ Ալեքսանյանը:

   Քոլեջի ուսումնական մասից, կին դասախոսները, կենդանի երաժշտության հնչյունների ներքո հրավիրվեցին ֆոյե, որտեղ և զարդարված էր տոնական սեղանը:

 Միջոցառումը կազմակերպել էր ՈւԽ նախագահ Սմբատ Ալեքսանյանը: Քոլեջի ուսանողները շնորհավորեցին դասախոսներին, մաղթելով նրանց առողջություն, կանացի երջանկություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում: Միջոցառմանը մասնակցում էին հաստատության դասախոսական և ուսանողական կոլեկտիվները: Կանանց, աղջիկներին և քույրերին տոնի կապակցությամբ շնորհավորեցին միջին մասնագիտական մասնագիտություների գծով տնօրենի տեղակալ՝ Անժելա Առաքելյանն ու միջին մասնագիտական մասնագիտություների գծով տնօրենի տեղակալ՝ Աննա Ասատրյանը:

   Միջոցառման ժամանակ հնչեցին հայ գրողների լավագույն բանաստեղծություններից հատվածներ, մարտի 8-ին նվիրված երգեր: Միջոցառումն անցավ բավականին բարձր մակարդակով և ուրախ մթնոլորտում, ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Օլյա Ալեքսանյանը:



Աղբյուրը: http://ru.goriscollege.com
Կատեգորիա: МЕРОПРИЯТИЯ | Ավելացրեց: Քրիստինա_Ադամյան (11.04.2018)
Դիտումներ: 264 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: