Գլխավոր էջ » Հոդվածներ » МЕРОПРИЯТИЯ |
Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը: Միջոցառում՝ նվիրված սիրո տոնին
Փետրվարի 15-ին Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակի մեծ սիրուն՝ Սուլամիթային: Միջոցառումը կազմակերպել էր քոլեջի հայոց լեզվի եւ գրականության դասախոս Հայարփի Բակունցը: Միջոցառման ընթացքում, որին մասնակցում էր հաստատության դասախոսական և ուսանողական կազմը, ներկայացվեց Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը՝ ի դեպ բեմադրության տեսքով: Այդ ամենից զատ ուսանողները ասմունքեցին նաև բանաստեղծի բանաստեղծություններից: Միջոցառումը, բնույթով լինելով ուսուցողական և ճանաչողական, նրա ընթերցող երկրպագուների կողմից մի յուրովի հարգանքի և սիրո տուրք էր մեծ բանաստեղծի անմահ հիշատակին: Աղբյուրը: http://goriscollege.com | |
Դիտումներ: 282 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |