06.12.2019г., Пятница

СТУДЕНЧЕСКИЙ СОВЕТ ГОРИССКОГО ГОСУДАРСТВЕННОГО КОЛЛЕДЖА


   Գորիսի պետական քոլեջի Ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման և ուսանողների շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է: ՈւԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է, այն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, հետազոտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը:

   ՈւԽ-ի գործունեության հիմնական առաքելությունն է պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները, ապահովել ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը, քոլեջի կառավարման համապատասխան մարմիններին ներկայացնել ուսանողությանն առնչվող հարցեր, մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, միավորել քոլեջի ուսանողների ջանքերը՝ նպաստելու ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու խթանելու ուսանողների հետազոտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը, աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը, մասնակցել քոլեջի տարածքում ներքին կարգապահության պահպանմանը, ինչպես նաև զբաղվել ուսանողներին հուզող այն խնդիրներով, որոնք նախատեսված չեն սույն կանոնադրությամբ:

   Քոլեջի ՈւԽ բարձրագույն մարմինը ՈւԽ Ընդհանուր ժողովն է: Ընդհանուր ժողովին լիիրավ ձայնի իրավունքով մասնակցում են քոլեջի բոլոր ուսանողները:

   Ընդհանուր ժողովի պատվիրակների կազմը համալրվում է տարին մեկ անգամ, գումարվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի սկզբին։ 

   Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։

   Ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում ՈւԽ աշխատանքները ղեկավարում է քոլեջի ՈւԽ նախագահությունը: Նախագահության անդամներն ընտրվում և հաստատվում են Ընդհանուր ժողովի կողմից: Անդամ կարող են ընտրվել միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կուրսերի ուսանողները:

   Նախագահության անդամներն ընտրվում են ըստ համամասնության, մինչև 20 ուսանող ունեցող մասնագիտություններից` 1 անդամ, 20-ից ավելի ուսանող ունեցող մասնագիտություններից` 2 անդամ:

   ՈւԽ նախագահությունն իր կազմից երկու տարի ժամկետով ընտրում է ՈւԽ նախագահ, փոխնախագահ, քարտուղար, հանձնաժողովների նախագահներ:

   Ուսանողական խորհրդի նախագահությունում գործում են.

  • Կազմակերպման, մշակույթ և ազատ ժամանցի հանձնաժողովը
  • Կրթության, ուսուցման և սպորտի հանձնաժողովը
  • Արտաքին կապերի հանձնաժողովը
  • Մամուլի և լրատվության հանձնաժողովը:

Կոնտակտային տվյալներ.
Էլ. հասցե՝ studcouncil@list.ru
Հեռախոս՝ (0284) 2 28 42

Սոցիալական ցանցեր.
Facebook՝  ԳՊՔ Ուսանողական խորհուրդ


«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Ուսանողական խորհրդի կանոնադրությունը