09.12.2019г., Понедельник

СОВЕТ ПРАВЛЕНИЯ


Գորիսի  պետական քոլեջի Կառավարման խորհրդի ընդհանուր դրույթները

  1. Գորիսի պետական քոլեջի Կառավարման խորհուրդը բաղկացած է 11 անդամից:
  2. Կառավարման խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

Խորհրդի ձևավորումը

  1. 1-ի թեկնածությանը լիազորված մարմնին առաջադրում է Սյունիքի մարզպետը
  2. 5-ին, այդ թվում` պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության, տարբեր  ոլորտի ներկայացուցիչներ` 1 սոցիալական գործընկեր` 3, տարծքային ծառայության ներկայացուցիչներ`1 որոշում է լիազորված մարմինը
  3. Մանկավարժական կազմից Խորհրդի անդամության թեկնածուներ  է առաջարկում Հաստատության մանկավարժական կազմի ընդհանուր ժողովը
  4. 3-ի թեկնածությունը քոլեջի ուսանողների կազմից լիզորված մարմնին առաջադրում է քոլեջի Ուսանողական խորհուրդը

Խորհուրդն իր կազմից, փակ քվերկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել Խորհրդի ՈՒսանողական խորհրդի ներկայացուցիչ,  քոլեջի հաստիքային աշխատող, ինչպես նաև Խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենը:

Կառավարման խորհուրդը ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ և իր աշխատակարգով նախատեսված կարգով`

  1. Քննարկում և  լիազորված մարմին հաստատման է ներկայացնում կանոնադրությունում կատարած փոփոխությունները
  2. Հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, քարտուղար
  3. Հաստատում է քոլեջի հիմնարկների, մասնաճյուղների ներկայացուցիչների կանոնադրությունը
  4. Հաստատում է քոլեջի ռազմավարական ծրագիրը
  5. Քոլեջի իրավասությանը վերհապահված ներքին կառավարման հարցերի վերաբերյան տնօրենին և խորհրդի խորհրդատվական առաջարկություններ ներկայացնելու նպատակով, տնօրենի առաջարկությամբ, քոլեջի փոխտնօրենների, ամբիոնի վարիչների, մանկավարժների և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների կազմից կարող է ստեղծել քոլեջի տնօրինական խորհուրդ, սահմանել դրա իրավասությունը  և գործունեության կարգը
  6. Տնօրենի առաջարկությամբ կարող  է սահմանել քոլեջի մանկավարժական աշխատողների նշանակման մրցույթային ընթացակարգը, կազմակերպել և անցկացնել մրցույթ
  7. Լիազորված մարմին է ներկայացնում քոլեջի տարեկան ծախսերի նախահաշիվ նախագծի վերաբերյան իր առաջարկությունները
  8. Տնօրենի առաջարկությամբ քննարկում է քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերի նախագծերը
  9. Քոլեջի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություններ է ներկայացնում լիազորված մարմնին
  10. Հաստատում է տնօրենի, մանակավարժների պարգևատրման, նյութական խրախուսման, ինչպես պաշտոնից ազատման մեխանիզմների ներքին կանոնակարգերը
  11. Հաստատում է խորհրդի  անդամների վերապատրաստման կարիքների գնահատմանը և նրանց գործուղմանն ուղղված միջոցառումները
  12. Հաստատում է քոլեջի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը

Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստերը որպես բաց են, անդամի լիազորությունները դադարում են խորհրդի լիազորություններն ավարտելու դեպքում կամ, եթե նա`

  1. Հրաժարական է տվել.
  2. Առաջադրված է եղել քոլեջի Ուսանողական խորհրդի կողմից և կորցրել է քոլեջի ուսանողի կարգավիճակը
  3. Առաջադրված է եղել քոլեջի մանկավարժական կազմի խորհրդի  կողմից և կորցրել է քոլեջում իր աշխատանքը
  4. Դատապարտվել է ազատազրկման
  5. Դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ
  6. Առանց հարգաելի պատճառի 3 անգամ չի մասնակցել խորհրդի նիստերին
  7. Մահացել է:

Խորհուրդի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ, եթե խորհուրդն առանց հարգելի պատճառի 3 անգամ անընդմեջ նիստեր չի գումարում կամ որոշում չի ընդունում իր լիազորությանը վերապահված հարցերի վերաբերյալ:

Խորհուրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ, խորհրդի այդ անդամի թեկնածությունն առաջադրած մարմնի առաջարկությամբ:

Խորհուրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է կանոնադրության 22 և 23 կետերի պահանջներին, թափուր տեղ առաջանալուց հետո`10-օրյա ժամկետում:

Խորհրդի որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել` լիազորված մարմնին կամ դատարան:


ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ


ԱՐԱՐԱՏ ԼԱԼԱԲԵԿՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Գորիսի տարածքային միության նախագահ, արհմիության  ներկայացուցիչ
ԷԼ. ՓՈՍՏ՝
?@gmail.com
ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Գորիսի բժշկական կենտրոն» ՖԲԸ-ում փոխտնօրեն, գործատուների ներկայացուցիչ
ԱՆԺԵԼԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն, դասախոսական կազմի ներկայացուցիչ
ԷԼ. ՓՈՍՏ՝
harlevon19@mail.ru
ԷԼ. ՓՈՍՏ՝
usumnakanmas@mail.ru
ԴԱՎԻԹ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոս, դասախոսական կազմի ներկայացուցիչ
ՄԱՐՏԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
«Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոն»-ի փոխտնօրեն, զբաղվածության ծառայության ներկայացուցիչ
ԷԼ. ՓՈՍՏ՝
julhakyan.davit@gmail.com
ԷԼ. ՓՈՍՏ՝
goris.ztk@mail.ru
ԱՐԱՄ ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցի տնօրեն, լիազոր մարմնի ներկայացուցիչ
ՆՎԵՐ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն, գործատուների ներկայացուցիչ
ԷԼ. ՓՈՍՏ՝
չունի
ԷԼ. ՓՈՍՏ՝
չունի
ԳԱԳԻԿ ԹՈՒՆՅԱՆ
բժիշկ, հիմնադրի ներկայացուցիչ
ԳԱՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
ուսանող, ուսանողական կազմի ներկայացուցիչ
ԷԼ. ՓՈՍՏ՝
չունի
ԷԼ. ՓՈՍՏ՝
չունի
ՆԱՆԵ ՎԱՆԵՍՅԱՆ
ուսանող, ուսանողական կազմի ներկայացուցիչ
ԱՆԻ ԶԱԴԱՅԱՆ
ուսանող, ուսանողական կազմի ներկայացուցիչ
ԷԼ. ՓՈՍՏ՝
չունի
ԷԼ. ՓՈՍՏ՝
չունի
   

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի կանոնակարգը